Հռոմում կառուցվող նոր ֆուտբոլային մարզադաշտը կնմանվի Կոլիզեյին

00:38 • 04.04.14

Հռոմում նոր մարզադաշտ կկառուցվի: Նոր սպորտային հաստատության համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Կոլիզեյը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով «Италия по-русски»-ին:


Մարզադաշտը կնախատեսվի 52.5 հազար հանդիսատեսի համար, իսկ խոշոր խաղերի ժամանակ կկարողանա հյուրընկալել 60.000 մարդու: Մոտավոր հաշվարկներով՝ շինարարության ծախսերը 300 մլն եվրո կարժենան:


Նոր մարզադաշտը տեղակայված կլինի Տոր դե VՎալլե շրջանում՝ քաղաքի հարավ- արևմտյան հատվածում, Հռոմից դեպի Ֆլյումինչինո օդանավական տանող կես ճանապարհին: Մարզադաշտի բացումը նախատեսվում է 2016-2017թթ.: