Հնդկաստանում խմբակային բռնաբարությունների գործով մեղադրյալներին մահապատժի են դատապարտել

22:45 • 04.04.14

Հնդկաստանում երկու խմբակային բռնաբարության մեջ մեղադրվող երեք տղամարդիկ մահապատժի են դատապարտվել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` BBC-ին հղումով:


Դեպքերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին՝ Մումբայում: Խմբագրության հանձնարարականով՝ աղջիկը լքված շինություն էր այցելել` լուսանկարելու այն, որտեղ նրա վրա հարձակվել է տղամարդկանց խումբը և բռնաբարել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2013-ին մեղադրյալները նույն շենքում մեկ այլ կնոջ են բռնաբարել:


2013-ի սեպտեմբերին Հնդկաստանում դատարանը բռնաբարության մեկ այլ գործով մահապատժի էր դատապարտել 4 անձանց: