Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ապրիլի 4-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մի շարք օբյեկտների, որոնք պատկանում են իսլամիստական խմբավորումներին, հայտնում է Russia Today-ը:
Իսրայելի օդուժի հարձակումը ձեռնարկվել է ի պատասխան Իսրայելի հարավի հրթիռակոծության, որն իրականացվել էր պաղեստինյան անկլավից, ինչի մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները: Այդ հրթիռներն ընկել էին անապատային տեղանքում, ոչ ոք չէր տուժել:
Ի պատասխան հրեական կողմը բարեհաջող խոցել է 5 թիրախ: Պաղեստինյան կողմի տվյալով՝ ի թիվս այլնի խոցվել են ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների երկու հսկիչ անցագրային կետեր:










