Ավտովթար Իսակովի պողոտայում. մահացած վարորդը ՀՀ–ում ՌԴ զորքերի սպա է. shamshyan.com
Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 1ա շենքում բնակվող ՌԴ քաղաքացի 25-ամյա Դմիտրի Սիդորենկոն այսօր՝ ապրիլի 4-ին ժամը 03:00-ի սահմաններում BMW մակնիշի 24 OL 394 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին ու մոտ 200 մետր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդ Դ. Սիդորենկոն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ 27-ամյա Եկատերինա Պերեյազկոն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ Դ. Սիդորենկոն ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորքերի N զորամասում։ Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










