Լատվիայի պատգամավորներին թալանել են խորհրդարանի նիստի ընթացքում

16:16 • 04.04.14

Լատվիայի սեյմի երեք պատգամավորի թալանել են հենց խորհրդարանի նիստի ընթացքում։ Անհայտ անձինք պատգամավորներից գողացել են դյուրակիր համակարգիչները։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։

 

Գողերի թիրախում են հայտնվել խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Կլեմենտևը, Ձինտարս Ռասնաչսը և պատգամավոր Յանիս Վուցանսը։

 

Համակարգիչներն անհետացել են նրանց աշխատասեղաններից։ Չարագործների թիրախում եղել է նոր տեխնիկան։

 

Լատվիայի խորհրդարանի շենքում հայտնվել հնարավոր է միայն հատուկ անցագրով։ Ոստիկանությունը սկսել է որոնել հանցագործներին։