Մեքսիկայում հոսպիտալացվել է գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը

01:14 • 04.04.14

Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել է Մեքսիկայում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ABC-ին:


Բժիշկների խոսքով՝ 87-ամյա գրողը հիվանդանոց է տեղափոխվել «թոքաբորբ» ախտորոշմամբ, սակայն դեռևս պաշտոնապես չի հաստատվել այդ փաստը: Հայտնում են նաև նրա օրգանիզմի ջրազրկման մասին:


 Գաբրիել Գարսիա Մարկեսը Միգել Սերվանտեսի ժամանակներից հետո ամենահայտնի իսպանալեզու գրողն է համարվում: