Ժիրինովսկին առաջարկել է փակել Ռուսաստանի McDonald's-ները

11:08 • 04.04.14

Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է հասնել նրան, որպեսզի Մոսկվայում և ամբողջ Ռուսաստանում փակվեն ամերիկյան McDonald's սննդի կետերը:

 

Ժիրինովսկին հայտարարել է, որ նույն McDonald's-ը փակել է իր կետերը Ղրիմում, և ինքն իր կուսակիցներին հրահանգ է տվել պիկետներ կազմակերպել հայտնի ցանցի ռուսաստանյան մասնաճյուղերի մոտ, որպեսզի նրանք «կորչեն», այն էլ՝ հնարավորինս շուտ:

 

Ժիրինովսկին ասել է, որ McDonald's-ի հարցերը լուծելուց հետո կզբաղվեն Pepsi Cola-ով:

 

Նա նաև դժգոհել է, որ ՌԴ-ում անգլալեզու անվանումներով ռեստորաններ գոյություն ունեն: