Նորվեգացի պարաշյուտիստը հրաշքով է փրկվել փոքրիկ երկնաքարի հետ բախումից (լուսանկարներ, տեսանյութ)

12:55 • 04.04.14

Նորվեգացի պարաշյուտիստ Անդերս Հելսթրափի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է հայտնվել համացանցում, որում երևում է, թե ինչպես է տղամարդուց 1 մ հեռավորությամբ շատ մեծ արագությամբ անցնում երկնաքարի փոքր կտոր։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Հելսթրափը ցատկել է ինքնաթիռից, և այն պահին, երբ բացվել է պարաշյուտը, նրա կողքով 482 կմ/ժ արագությամբ անցել է դեպի Երկիր ուղևորվող քարը։ Արդյունքում նա ուղղակի հրաշքով է փրկվել երկնային մարմնի հետ բախումից։

 

Միջադեպը տեղի է ունեցել Նորվեգիայի հարավ-արևելյան հատվածում՝ Հեդմարկ քաղաքի երկնքում։ Երկրաբանները, դիտելով տեսանյութը, նշել են, որ դա իրականում երկնաքարի կտոր է եղել, որը պարաշյուտիստի հետ բախվելու դեպքում կարող էր նրան մահացու վնասվածք հասցնել։
 

Heavens above! The meteorite can be clearly seen in this frame from the footage taken by Anders Helstrup's helmet-mounted camera as he plummeted towards the Earth over the Hedmark region of Norway

Great view: A shot from the aircraft Mr Helstrup and his companions leapt from shows how high he was

Lens flare: The view as Mr Helstrup's parachute opened. Seconds later, the space rock came hurtling past

Lucky escape: The meteorite hurtled past Mr Helstrup at a speed of 300mph