Նյու Յորքում թույլատրել են եկեղեցին վերածել մզկիթի

10:00 • 04.04.14

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը մուսուլմաններին թույլ է տվել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկից հեռացնել 6 խաչերը և գոթական կառույցն օգտագործել որպես մզկիթ, հայտնում է BBC-ն:



Խաչերի հեռացման դեմ են հանդես եկել մի քանի տեղացի բնակիչներ և եկեղեցի այցելողները: Ավելի քան 200 մարդ առցանց խնդրագիր է ստորագրել՝ նշելով, որ 100 տարի առաջ գերմանացիների կողմից կառուցված եկեղեցին քաղաքի տեսարժան վայրերից է և ճարտարապետական հուշարձան:

Քաղաքային խորհրդից ասել են, որ չեն միջամտում հավատի ազատության հարցերին:

 

Հավատացյալների թվի նվազման պատճառով եկեղեցին փակվել էր 2010-ին: Անցած տարի եկեղեցին, դրան կից դպրոցն ու քահանայի կեցավայրը գնել էր մի ոչ առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է Բիրմայից, Բութանից ու Սոմալիից ներգաղթյալների շրջանում անգրագիտության հաղթահարմամբ։



Խաչերի հեռացման առաջարկով հանդես է եկել այդ կենտրոնի ղեկավարը՝ նկատելով, որ իսլամում արգելվում է երկրպագությունը խորհրդանիշներին: