ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին

18:03 • 04.04.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Այս կապակցությամբ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, որում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.


1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:


2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:


3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: