ՔԶԱԿ-ը հայտնել է Սիրիայից քիմիական զենքի 12-րդ խմբաքանակի դուրսբերման մասին
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ) Սիրիայից դուրս է բերել քիմիական զենքի 12-րդ խմբաքանակը: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` այս մասին հայտնել են ՔԶԱԿ-ի մամլո ծառայությունից` մեջբերելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուին:
Դա մարտի 20-ից հետո Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի առաջին խմբաքանակն է:
«Կարևոր է ո´չ միայն պահպանել քիմիական նյութերի` երկրից դուրս բերման որոշակի արահգությունը, այլև՝ ավելացնել դուրս բերվող խմբաքանակները», - հայտնել է Ուզյումջյուն:
2014-ի մարտին ՔԶԱԿ-ը հայտնել է, որ Սիրիայի տարածքից դուրս է բերվել քիմիական զենքի 45 տոկոսը:










