Սաակաշվիլիին հրավիրել են Թունիս և Նիգերիա՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար դասախոսություններ կարդալու

13:55 • 04.04.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հրավիրել են մի շարք երկրներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար դասախոսություններ կարդալու։ Այդ մասին Սաակաշվիլին հայտնել է gordonua.com-ին տված հարցազրույցում, գրում է Грузия Online-ը:

 

Նրա խոսքով՝ հրավերը ստացվել է Թունիսի և Նիգերիայի կառավարություններից:


«Մեր տարածաշրջանների ճակատագիրը որոշվում է ոչ այնքան Նիգերիայում և Թունիսում, ուր այդ երկրների կառավարությունները հրավիրել են ինձ տեղի բարձրաստիճան պաշտոնյաների համար դասախոսություններ կարդալու, որքան Կիևում: Ուկրաինան որոշում է ոչ միայն իր ճակատագիրը, այլև Վրաստանի և Ռուսաստանի ճակատագրերը»,- հայտարարել է նախկին նախագահը։