Շումախերը գիտակցության գալու նշաններ է ցույց տալիս
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որն արհեստական կոմայի մեջ է գտնվում գանգուղեղային ծանր վնասվածքի պատճառով, արթնանալու և գիտակցության գալու նշաններ է ցույց տալիս։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին պատմել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Քեմը։
«Շումախերի առողջական վիճակում առաջընթաց է գրանցվել։ Նա գիտակցության և արթնանալու նշաններ է ցույց տալիս։ Գրենոբլի հիվանդանոցի (Ֆրանսիա) աշխատակիցների հետ մենք շարունակում ենք նրա կյանքի համար պայքարը, և վստահ ենք, որ դրական արդյունքի կհասնենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Շումախերը ծանր վնասվածք էր ստացել 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին, Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում։ Նա արդեն երկու անգամ վիրահատության է ենթարկվել և արդեն 94 օր է՝ արհեստական կոմայի մեջ է։










