Սողոմոնյան կղզիներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 8 մարդ, 10.000-ը զրկվել է տնից (լուսանկարներ)

10:28 • 04.04.14

Խաղաղ օվկիանոսում գտնվող Սողոմոնյան կղզիներում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 10.000-ը զրկվել է տներից։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ Agence France Presse-ին հղումով, առատ տեղումների հետևանքով Մատանիկաու գետը դուրս է եկել ափերից՝ իր ճանապարհին ոչնչացնելով Հոնիարա մայրաքաղաքի ամբողջական թաղամասեր։

 

Հաղորդվում է, որ բնական աղետի հետևանքով 70.000 հոգանոց բնակչություն ունեցող քաղաքում անհետ կորել է 30 մարդ։
Տեղի դպրոցներում ստեղծվել է 16 տարհանման կետ անօթևան մնացած բնակիչների համար։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը մոտ օրերս կավելանա։