ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայերի աջակցության ֆոնդին
14:15 • 04.04.14
Երևանի պետական համալսարանը 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։
Placeholder










