Սկսվել է կորած Boeing-ի որոնման ստորջրյա փուլը

10:22 • 04.04.14

Հնդկական օվկիանոսում կորած մալայզիական օդանավի որոնման միջազգային գործողության մասնակիցները սկսում են օդանավի «սև արկղերի» որոնման ստորջրյա աշխատանքները, հայտնում է CNN-ը:

 

Ավստրալիայում գտնվող համակարգման կենտրոնի տվյալներով՝ գործողությանը ներգրավված է 14 օդանավ և 9 նավ: Որոնման գոտին Հնդկական օվկիանոսի հարավն է՝ 217.000 քառակուսի կիլոմետր:

 

Գործողությունը կսպասարկի նաև բրիտանական ռազմածովային ուժերի հիդրոգրաֆիկ Echo նավը և ավստրալական Ocean Shield ծովափոխադրիչը: Վերջինս համալրված է TPL-25 հսկայական ստորջրյա միկրոֆոնով և Bluefin-21 ստորջրյա ռոբոտով:

 

«Սև արկղերի» որոնումը սկսվում է կրիտիկական պահի. մարտի 8-ի գիշերը կորած օդանավի ինքնագիր սարքերի մարտկոցները լիցքազրկվում են վթարից 30 օր անց: