Վարդան Պետրոսյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Նշենք, որ դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ դատավոր Վաղինակ Մկրտչյանը գնացել էր խորհրդակցական՝ քննելու ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Վաղինակ Մկրտչյանը կշարունակի քննել քրեական գործը:










