Վախճանվել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Կանայանը

17:21 • 05.04.14

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորատորիայի ղեկավար, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ Ալեքսանդր Սուրենի Կանայանը:


Ալեքսանդր Կանայանը 100-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է, տպագրվել է աշխարհի լավագույն պարբերականներում՝ իր փորձը կիսելով արտասահմանյան գործընկերների հետ: