Բրիտանիայում աճուրդի է հանվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթից մի կտոր

00:44 • 05.04.14

Մեծ Բրիտանիայում աճուրդով վաճառքի է հանվել մի կտոր մրգային թխվածք, որը պատրաստվել էր 2 տարի առաջ՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ:

 

Ըստ ИТАР-ТАСС-ի՝այդ մասին հաղորդել է Mellors and Kirk աճուրդի տունը: Աճուրդը տեղի կունենա Նոթինգեմշիր կոմսության Մանսֆիլդ քաղաքում՝ ապրիլի 9-ին: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ հուշանվեր համարվող թխվածքի կտորը կվաճառվի 50-150 ֆունտ ստեռլինգով (80-250 դոլար):