Չինական նավը որսացել է անհետացած մալայզիական ինքնաթիռի սև արկղից եկող ազդակը

17:53 • 05.04.14

Չինական Haixun 01 նավը, որը Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում որոնում է 1 ամիս առաջ անհետացած մալազիական օդանավի բեկորները, որսացել է սև արկղից եկող ազդակը։


Ինչպես նշում է Daily Mail-ը, այս տեղեկությունը հաստատել են նաև չինական պաշտոնական լրատվամիջոցները։ Մասնագետների խոսքով, եթե պարզվի, որ ազդակն իրոք օդանավի սև արկղից է գալիս, ապա դա, անկասակած, կհեշտացնի բեկորների որոնման աշխատանքները։


Հիշեցնենք, որ մալայզիական օդանավը, որի վրա գտնվում է 220-ից ավելի ուղևոր, անհետացել է մարտի 8-ին։ Այն Մալայզիայից դեպի Պեկին էր ուղևորվում, սակայն անսպասելիորեն անհետացել է Վիետնամի օդային տարածքում։


Անարդյունք որոնողական աշխատանքներից հետո Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ Boeing 777-ը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում, թեկուզև նման հայտարարության համար նրանք որևէ հիմք չեն ունեցել։


Այժմ որոնողական աշխատանքները վերականգնվել են. դրանց մասնակցում է 10-ից ավելի պետություն։