Չինական լողափը տարօրինակորեն լուսավորվել է կապույտ լույսով (լուսանկարներ)
Չինական փոքրիկ Սինդաո քաղաքի առափնյա հատվածը պատահականորեն հայտնվել է հետաքրքրասեր տեղաբնակների ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում՝ տարօինակ կապույտ լույսի պատճառով։

Ինչպես նշում է Daily Mail-ը, սկզբում մարդիկ մտածել են, որ առափնյա հատվածի ջրերը սկսել են փայլել արտասովոր կապույտ լույսով ճառագայթման պատճառով։ Բնակիչներն անհանգստացել են ու ոստիկանություն կանչել։

Սակայն հետագայում մասնագետները բացատրել են, որ դա միանգամայն բնական երևույթ է ու առաջացել է փոքրիկ ծովային օրգանիզմների շնորհիվ, որոնք մթության մեջ լուսարձակում են։

Աղբյուրը հավելում է, որ այս կենդանիների մասին շատ քիչ բան է հայտնի։ Գիտնականները պարզել են, որ դրանք հիմնականում ակտիվանում են գիշերը, իսկ ցերեկը նախընտրում են մնալ ջրի տակ։










