ՉԺՀ նավի որսացած ռադիոազդանշանը կորած Boeing-ի «սև արկղինը» չէ
Չինաստանի ծովային որոնման և փրկարարական կենտրոնի հայատարարության համաձայն՝ ազդանշանը, որը որսացել է չինական «Hasyun -1» հետախուզական նավը, առաջնային վերլուծության համաձայն՝ բացարձակապես կապ չունի անհայտ կորած Boeing-777-200-ի «սև արկղի» հետ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Հնդկական օվկիանոսի ջրերից ստացված ազդանշանը չի ճանաչվել որպես օդանավի «սև արկղի» ազդանշան»,-նշվել է կազմակերպության հայտարարության մեջ:
Օդանավերի «սև արկղերի» հայտնաբերման համար նախատեսված հատուկ որոնող ընդունիչը 37.5 kHz հաճախականությունը որսացել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում:
Հիշեցնենք, որ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով մարտի 7-ին Մալազիայից թռիչք իրականացնող ինքնաթիռի կապը կորել էր թռիչքից մոտ երկու ժամ հետո:
Օդանավի որոնման աշխատանքները շարունակվում են:










