Չիկագոյում գնացքի ղեկին քնած կնոջը հեռացրել են աշխատանքից (տեսանյութ)

10:31 • 05.04.14

Չիկագոյի մետրոպոլիտենի ղեկավարությունն աշխատանքից ազատել է 25-ամյա մեքենավարուհուն, ով քնել էր գնացքի ղեկին, ինչն էլ հանգեցրել էր վթարի, հայտնում է Взгляд-ը։

 

25-ամյա աշխատակցուհին աշխատել է մետրոյում ընդամենը 2 ամիս, և ինչպես ասել է նրա գործատուն՝ նա մեկ անգամ չէ, որ քնել է ղեկին։

 

Հիշեցնենք, որ մարտի 24-ին գնացքը գծերից դուրս էր եկել և բախվել հարթակին, ինչի հետևանքով մոտ 30 մարդ էր տուժել։ Երկու օր անց տեսանյութը հայտնվել է համացանցում։