Չինացիները նշում են հանգուցյալների հիշատակման օրը՝ հանդերձյալ աշխարհ «ուղարկելով» թղթե համակարգիչներ

10:37 • 05.04.14

Չինացիներն ապրիլի 5-ին նշում են Ցինմինը՝ «մաքուր լույսի» տոնը՝ հանգուցյալների հիշատակման օրը։ Բուդդայական նախկին տոնն այժմ դարձել է համազգային հանգստյան օր, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Այդ օրը միլիոնավոր մարդիկ այցելում են գերեզմաններ՝ մտերիմների գերեզմանաքարերը կարգի բերելու, ծիսական արարողություններ անելու համար։ Անցկացվում են նաև վիրտուալ ծիսական արարողություններ։ Ստեղծվում են հատուկ կայքեր, որտեղ կարելի է անուշաբույր փայտիկներ «վառել» և մի քանի քլիքներով նախնիների զոհասեղանին մրգեր «դնել»։

 

Այդ օրն ընդունված է այրել առարկաներ վանքերի հատուկ վառարաններում կամ տան հարևանությամբ։ Վերջին շրջանում ավանդական թղթե տների, կահավորանքի և սպասավորների հետ «այն աշխարհ են ուղարկում» նաև թղթից պատրաստված այլ առարկաներ՝ ավտոմեքենաներ, համակարգիչներ, բջջայի հեռախոսներ և բանկայի քարտեր։