Պակիստանում քրիստոնյա զույգին մահապատժի են դատապարտել SMS-ի համար

15:37 • 05.04.14

Պակիստանի արևելյան հատվածում դատարանը մահապատժի է դատապարտել քրիստոնյա մի զույգի, որը Մուհամեդ մարգարեին վիրավորող տեքստային կարճ հաղորդագրություն է ուղարկել։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, դատարանն այդ sms-ը բնորոշել է որպես աստվածանարգություն։

 

40-ամյա Շաֆքաթ Էմանուելն ու Շագուֆթա Կաուսարը, ովքեր ունեն 3 երեխա, հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ դա բռնության դրսևորում է ընդդեմ քրիստոնյաների։

 

Նշվում է, որ դատական գործը սկսվել է, երբ տեղի մզկիթներից մեկի հոգևոր առաջնորդը հայց է ներկայացրել զույգի դեմ՝ պնդելով, որ ամուսիններն իրեն այնպիսի sms են ուղարկել, որը վիրավորանք է պարունակել Մուհամեդ մարգարեի հասցեին։

 

Աղբյուրը հավելում է, որ Պակիստանում գործում են չափազանց խիստ օրենքներ նրանց դեմ, ովքեր վիրավորում են իսլամը։