Հնդիկ տղամարդը 10 տարեկանից սնվում է քարերով, աղյուսներով ու ցեխով (լուսանկարներ, տեսանյութ)

15:33 • 05.04.14

Հնդկաստանի արևմտյան հատվածի բնակիչ Պակիրապա Հունագունդին ունի արտառոց մի սովորություն, որը լրջագույնս վտանգում է նրա կյանքը։  Ինչպես նշում է viralnova-ն, որքան էլ որ անհավատալի հնչի, սակայն 30-ամյա տղամարդն օրգանիզմում ունեցած խանգարման պատճառով ստիպված է սնվել քարերով, ցեխով ու աղյուսներով։

 

Աղբյուրը նշում է, որ հնդիկի մոտ այս տարօրինակ սովորությունն առաջացել է 10 տարեկանում։ Բժիշկների կարծիքով, տղամարդու օրգանիզմում առկա է որոշ տեսակի հանքանյութերի պակաս, ինչն էլ ստիպում է Պակիրապային անընդհատ քարերի ու ցեխի պահանջ ունենալ։
 

Նշվում է, որ տղամարդն օրական 1 հատ աղյուս է ուտում, ինչպես նաև մի բուռ քար ու ցեխ։ Թեև նրա ընտանիքը շատ է անհանգստանում այս կապակցությամբ, սակայն հնդիկը պնդում է, որ յուրահատուկ սովորությունը որևէ վնաս չի պատճառում իր օրգանիզմին։

 

Նա անգամ սովորել է իր տարօրինակության շնորհիվ գումար վաստակել՝ հետաքրքրասերների առջև գումարի դիմաց ուտելով քարերն ու ցեխը։