ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 7-8-ը կայցելի Վիլնյուս

14:17 • 05.04.14

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 7-8-ը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաևերկկողմ հանդիպումներ: