Էկվադորում ժայթքել է Տունգուրուա հրաբուխը (տեսանյութ)
Էկվադորի մայրաքաղաքից դեպի հարավ ընկած Տունգուրուա հրաբուխը ժայթքել է, ինչի հետևանքով առաջացած ծխի սյուները բարձրացել են 10 կմ բարձրության վրա։
Ինչպես նշում է BBC-ն, 1999թ. ի վեր հրաբուխը պարբերաբար ժայթքում է, իսկ վերջին 2 ամսվա ընթացքում այն բարձր ակտիվության նշաններ է ցուցաբերում։
Դրա ամենախոշոր ժայթքումները տեղի են ունեցել 2006 և 2008թթ., երբ 2 բնակավայր ամբողջությամբ ծածկվել է մոխրով։










