Եկատերինբուրգում կինը ամուսնու հետ վիճելուց հետո երեխայի օրորոցը հրել է դեպի մետրոյի ռելսերը (տեսանյութ)

01:25 • 05.04.14

Եկանտերինբուրգի մետրոյի կայարանում կինն ամուսնու հետ վիճելուց հետո երեխայի օրորոցը հրել է գնացքի ռելսերի ուղությամբ:


Ինչպես հայտնում է Lifenews.ru-ն` կինն այդ քայլին գնացել է` փորձելով կանգնեցնել հեռացող ամուսնուն: Նկատելով կատարվածը` մետրոյի ուղևորներն ու աշխատակիցները նետվել են փրկելու երեխային: Բարեբախտաբար, երկու ամսական երեխան ռելսերի վրա ընկնելու հետևանքով հրաշքով որևէ վնասվածք չի ստացել: Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:


Ավելի ուշ կինը խոստովանել է, որ այդ կերպ փորձում էր կանգնեցնել ամուսնուն, որը մտադիր էր հեռանալ ծանոթուհու հետ: Նշվում է նաև, որ տղամարդը չի արձագանքել ո′չ կնոջ աղերսներին, ո′չ էլ կատարվածին և հեռացել է: