Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է Սաշա Բելիի հեռախոսազրույցների ձայնագրությունները
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո կամ Սաշա Բելի) սպանության հետաքննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում հրապարակել է նրա հեռախոսազրույցների ձայնագրությունները, գրում է Газета-ն։
Ձայնագրություններում նա նշում է ինքնաձիգների, նռնակների առկայության մասին։
Հիշեցնենք, որ «Պրավիյ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել է 2014թ. մարտի 25-ին՝ իրավապահների հետ փոխհրաձգության հետևանքով։ ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ ազգայնականն ինքն է իր վրա կրակել։










