Նալբանդյանը, Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում
Ապրիլի 4-ին Մոկսվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։
Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հայտարարություն են տարածել, համաձակն որի՝ նախապատրաստական աշխատանքներ են տանում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Ըստ itar-tass-ի՝ համանախագահների համատեղ հայտարարության մեջ ասվում է.
«Նախարարները քննարկել են առաջիկայում գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը, ինչպես նաև՝ ընդգծել են հստակ հարցերի շուրջ առաջընթացի գրանցման կարևորությունը»:
Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին՝ լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ և շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը:










