Պակիստանում 9-ամսյա երեխային դատի են տվել՝ սպանության փորձի մեղադրանքով
Իննամսյա երեխային և նրա ծնողներին Պակիստանում դատի են տվել՝ սպանության փորձի մեղադրանքով, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Երեխային և ընտանիքին մեղադրում են, որ նրանք տնից քարեր են նետել մի ընկերության աշխատակիցների վրա, որոնք եկել էին գազի հաշվիչն ապամոնտաժելու։
Ընտանիքի հայրը, սակայն, ընդգծել է, որ իրենց իրականում դատում են, քանի որ նրանք ավելի վաղ բողոքել էին շրջանի էներգամատակարարման քաղաքականության դեմ։
Նշվում է, որ նախագահող դատավորը գրավի դիմաց ազատ է արձակել երեխային, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը հակասում է Պակիստանում քրեական պատասխանատվություն կրելու տարիքին, որն այդ երկրում սահմանված է 12 տարեկանը։
Չնայած դրան, հաջորդ շաբաթ տեղի ունենալիք դատական լսումներին երեխան նույնպես պետք է ներկա լինի։










