Ազատվել են «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների պետերը
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամաններով «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը՝ համապատասխանաբար Նելսոն Զաքարյանը, Համլետ Խլղաթյանն ու Լյովա Սարուխանյանը 2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոնները քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։
Այս մասին հաղորդում է Արդարադատության նախարարության կայքը:










