Վարչապետի պաշտոնի առաջարկ չի եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծաղկաձորում անդրադառնալով իր՝ վարչապետ նշանակվելու մասին խոսակցություններին, ասել է, թե իրեն առաջարկ չի եղել։
Ինչպես տեղեկանում ենք Henaran.am–ի YouTube-յան էջից, նախարարը սակայն նշել է, որ իր համար պատիվ է և հպարտանում է, որ Կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունի և դասվել է այն առաջնեկների շարքում, ով ունի արժանապատվություն և ում անունը կարող է շրջանառվել:
«Բայց, կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարարը Հայաստանի Հանրապետության իրականության մեջ մեծ դերակատարություն ունի մեր անվտանգության ապահովման գործում: Ես գտնում եմ, որ ես դեռևս շատ անելիքներ ունեմ մեր պաշտպանական համակարգի վերջնական ձևավորման և ապահովման համար: Առաջարկ չի եղել»,-նշել է Սեյրան Օհանյանը:










