Երևանում քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

10:09 • 06.04.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 6-ին՝ ժամը 03.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնության կարիք ունի և չմոտենալու դեպքում սպառնում է ինքնահրկիզվել:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Դ.-ը (ծնվ. 1957թ.) գտնվում է հոգեպես անհավասարկշիռ վիճակում և հաշվառված է հոգեբուժարանում:


Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ժամանումը: