Ավստրալական կողմն ազդանշաններ է գրանցել, որոնք կարող են պատկանել անհետացած Boeing-ին

22:34 • 06.04.14

МН370 չվերթի անհետացած մալայզիական օդանավի որոնումներով զբաղվող Ավստրալիայի միացյալ համակարգման կենտրոնի ղեկավար Անգուս Հյուսթոնը հայտնել է ազդանշաններ հայտնաբերելու մասին, որոնք կարող են պատկանել անհետացած Boeing-ին:


Ինչպես տեղեկացնում է Rosbalt-ը` ճեպազրույցի ժամանակ Հյուսթոնն ընդգծել է, որ Haixun 01 չինական նավը «կարևոր հուսադրող թել» է հայտնաբերել, որը կարող է տանել դեպի կորած օդանավը: Ավստրալական կողմը հաղորդել է ևս մեկ ազդանշանի մասին:


Հիշեցնենք, որ նախօրեին չինական պարետային նավը, որը ժամանել էր Հնդկական օվկիանոսում օդանավի որոնման նոր շրջան, 37,5 կիլոհերց հաճախականությամբ իմպուլսային ազդանշան էր գրանցել, որը, ենթադրաբար, եկել է օդանավի «սև արկղերից» մեկից: Ազդանշանի պատկանելությունը «սև արկղին» դեռևս չի հաստատվել:


Հաղորդվում է, որ «սև արկղի» որոնումներին մի քանի օր է մնացել, քանի որ մարտկոցներով աշխատող հաղորդիչները դադարում են ազդանշան ուղարկել վթարից 30 օր հետո:

 

 

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 օդանավը, որը Կուալա Լումպուրից ուղևորվում էր Պեկին` տեղափոխելով 239 մարդ, ռադարների տեսադաշտից անհետացել է մարտի 8-ի երեկոյան: