Բնակլիմայական անոմալիաները և քաղաքական հակամարտությունները կհանգեցնեն սննդամթերքի գների գլոբալ աճի.ՄԱԿ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրատարակած զեկույցից պարզ է դառնում, որ սննդամթերքի գների գլոբալ աճը հիմնականում ոչ օրինաչափ եղանակային պայմանների և միջազգային հարաբերությունների սրացման հետևանք է: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Այսպիսով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրացումը հանգեցրել է տարբեր հացահատիկային կուլտուրաների գների աճին: Զեկույցում նշվում է, որ Սևծովյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունը, մասնավորապես՝ Ուկրաինայից ցորենի ներկրման անորոշությունը գնային աճ են առաջացրել:
Փաստաթղթում բերված վիճակագրական տվյալները փաստում են, որ Ուկրաինայում իշխանափոխության հետևանքով տեղի է ունեցել ցորենի և եգիպտացորենի գնային աճ՝ համապատասխանաբար 11% և 8%:










