Մալայզիական կորած Boeing-ը կարող էր դիտավորությամբ խուսափել ռադարներից

14:50 • 06.04.14

Malaysia Airlines ավիաընկերության կորած ինքնաթիռը կարող էր դիտավորությամբ խուսափել ռադարների կողմից հայտնաբերվելուց այն բանից հետո, երբ կորել է ինքնաթիռի հետ կապը և ինքնաթիռն անհետացել է ռադարներից, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:


Նշվում է, որ նման եզրակացության են եկել մասնագետները, որոնք ինքնաթիռի դեպքի առնչությամբ հետաքննություն են անցկացնում՝ պետությունների, որոնց օդային տարածքով կարող էր անցնել ինքնաթիռը, ռադարների տվյալների ուսումնասիրության հիման վրա:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռազմաօդային և ռազմածովային ուժերից միջազգային որոնողական առաքելություն է ուղարկվել շրջան, որտեղ չինական նավը ֆիքսել է ազդանշաններ, որոնք ենթադրաբար պատկանում են կորած Boeing-ի սև արկղին: