Բրիտանացի փորձագետները «ննջասենյակների հարկն» անարդյունավետ միջոց են համարում

23:12 • 06.04.14

Բրիտանացի փորձագետները միակարծիք են այն հարցում, որ այսպես կոչված՝ «ննջասենյակների հարկը», որը ներմուծվել էր մեկ տարի առաջ, ծայրահեղ անարդյունավետ միջոց է, որի բացասական ազդեցությունն ավելի զգալի կլինի, քան՝ դրականը:


Ինչպես գրում է РИА Новости-ն` տվյալ հարկը սահմանվել է 2013-ի ապրիլի 1-ից և անմիջապես դժգոհության մեծ ալիք բարձրացրել բնակչության շրջանում: «Ննջասենյակի համար գանձվող հարկի» նպատակը սոցիալական կացարանի առավել արդյունավետ օգտագործումն է եղել: Քիչ վաստակողները կամ գործազուրկները, ովքեր «ավելորդ» ննջասենյակ ունեն սոցիալական կացարանում (անհրաժեշտ ննջասենյակների քանակը հաշվարկվում է ընտանիքի անդամների քանակից, տարիքից և սեռից ելնելով), կորցնում են կոմունալ նպաստների 14 տոկոսը, իսկ երկու և ավելի հավելյալ սենյակներ ունենալու պարագայում` 25 տոկոսը:


Բնակչության դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ հավելյալ սենյակներ ունեցող բրիտանացիները պարզապես՝ չգիտեն՝ որտեղ տեղափոխվել, քանի որ մեկսենյականոց բնակարաններն այնքանն էլ շատ չեն, հատկապես՝ Մանչեսթերում և Բոլթոնում: