Չինաստանում մանկապարտեզի տնօրենը մահվան է դատապարտվել՝ 2 երեխայի թունավորելու համար

10:32 • 06.04.14

Չինաստանի Պինշան շրջանի մանկապարտեզի ղեկավարը դատապարտվել է մահապատժի երկու մանկահասակ աղջիկների սպանության համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:


Կինը դժգոհ է եղել նրանից, որ հարևան մանկապարտեզն ավելի շատ հաջողություններ ունի երեխաներ ընդունելու հարցում, և որոշել է վրեժ լուծել մրցակիցներից:


Նա մկնդեղ է ավելացրել յոգուրտի շշի մեջ՝ հանձնարարելով իր մեղսակցին գցել շիշը այդ մանկապարտեզից երկու քույրերի պայուսակի մեջ: Տղամարդը դրել է թույնը երեխաների տետրերի և մատիտների փաթեթի մեջ: Խմած յոգուրտի պատճառով աղջիկները մահացել են:


Մանկապարտեզի տնօրենը և անմիջական մարդասպանը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են մահապատժի: Դեռ հայտնի չէ՝ արդյոք դատապարտվածները բողոքարկելու են վճիռը, թե ոչ, սակայն օրենքի համաձայն՝ բոլոր մահապատիժները պետք է հաստատի Չինաստանի գերագույն դատարանը: