Կանանց մեկամսյակի կապակցությամբ մի շարք կանայք իրենց բնագավառներում լավագույնն են ճանաչվել և արժանացել մրցանակի

20:34 • 06.04.14

Կանանց մեկամսյակի կապակցությամբ «Համազգային վստահություն» խորհուրդը կազմակերպել է «Հայուհի 2014» կանանց մեծարման երեկո, որի ընթացքում մի շարք բնագավառներ ներկայացնող կանայք ճանաչվել են լավագույնը 19 անվանակարգերում և արժանացել «Հայուհի 2014» մրցանակին:

 


ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014» մրցանակի՝ «Նոր սերնդի իրավական դաստիարակ» անվանակարգում:
«Ազգային երգարվեստի պահպանող և տարածող» անվանակարգում լավագույնն է ճանաչվել երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը և արժանացել մրցանակի:

 

Դոկտոր պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ,ՄԱԿ-ի բնապահպանական և զարգացման ծրագրերի փորձագետ Կարինե Դանիելյանը արժանացել է մրցանակի՝ «Հայրենի բնության պաշտպան» անվանակարգում: