Խարկովում բախումներ են տեղի ունեցել ռուսամետ ցուցարարների և «Պրավի սեկտորի» ակտիվիստների միջև

20:19 • 06.04.14

Խարկովում` Շևչենկոյի անվան թատրոնի մոտակայքում, ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսամետ ցուցարարների և ենթադրաբար «Պրավի սեկտորի» ակտիվիստների միջև:


Ինչպես հայտնում է Rosbalt-ը` բախման ժամանակ պայթուցիներ են օդ բարձրացել, մի շարք պայթյուններ են հնչել: Մարդկանց տարբեր խմբեր, որոնց փորձում է բաժանել ոստիկանությունը, միմյանց վրա, ինչպես նաև՝ իրավապահների ուղղությամբ պլաստմասսե շշեր և փայտեր են նետում:


Բախումն սկսվել է, երբ ռուսամետ ցուցարարների երթին է մոտեցել երկու մարդ և հայտնել, որ մոտակայքում գտնվում են «Պրավի սեկտորի» ակտիվիստները:

 

Ավելի վաղ Դոնեցկում ցուցարարները գրավել էին շրջանի պետական կառավարման շենքը, որի վրայից ցուցարարները հանել էին Ուկրաիանյի դրոշը և փոխարենը կախել ռուսականը:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ ոստիկանությունը շրջափակման մեջ է վերցրել ցուցարարներին նույն շենքում: