Բրյուսել Օբամայի այցի ժամանակ անվտանգության աշխատակիցների կեցության համար ԱՄՆ-ն միլիոն եվրո կծախսի

16:15 • 06.04.14

ԱՄՆ պետդեպարտամենտը կվճարի 1,1-ից ավելի միլիոն եվրո Բրյուսելի The Hotel հյուրանոցում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների կեցության համար, որոնք ապահովում էին մարտի 25-26-ին Բարաք Օբամայի այցը Բելգիա, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով RTBF-ին:


RTBF-ի տեղեկություններով՝ այդ գումարի հաշիվ է ներկայացվել 283 հյուրանոցային համարներում բնակվելու համար, որոնք նախապես ամրագրվել էին 17 օրվա համար «անվտանգության, կապի և լոգիստիկայի ծառայությունների աշխատակիցների» համար, որոնք ապահովում էին Օբամայի այցը: Բելգիա 24 ժամ տևողությամբ այցելության ընթացքում ԱՄՆ նախագահին ուղեկցում էր 900 մարդ և 45 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյուն, որոնք երկիր էին բերվել երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռների միջոցով:



Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը ամերիկացի առաջնորդի այցի մեկ օրվա ապահովումը 10 միլիոն եվրո է գնահատել քաղաքի գանձարանի համար: