«Սպրավեդլիվայա Ռոսիան» դարձել է Ղրիմում մասնաճյուղ ունեցող առաջին ռուսական կուսակցությունը
«Սպրավեդլիվայա Ռոսիան» իր տարածաշրջանային գրասենյակներն է բացել Ղրիմում և Սևաստոպոլում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կայքի հաղորդագրությանը:
Տարածաշրջանային գրասենյակների բացման որոշումը կայացվել է շաբաթ օրը՝ կուսակցության նախագահության կենտրոնական խորհրդի հանդիպումից հետո: Ղրիմում կուսակցության տարածաշրջանային գրասենյակների վարչության նախագահ է նշանակվել Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տերենտևը, Սևաստոպոլում՝ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Բրյաչկան:










