Այսօր Գալստյան կիրակին է
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան՝ մարդեղության հիշեցումն է, այս մասին տեղեկացնում է Qahana.am կայքը:
Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված:
Գալստյան կիրակին համբերության, բարեպաշտության, պարկեշտության կոչ խորհուրդ ունի, որովհետև համարվում է, որ հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի:










