Թայլանդում ահաբեկիչները մի շարք պայթյուններ են հնչեցրել. մեկ մարդ զոհվել է

23:59 • 06.04.14

Թայլանդում ահաբեկիչները մի շարք պայթյուններ են իրականցրել, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 24-ը` վնասվածքներ ստացել:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Associated Press-ին հղումով, ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել երկրի հարավում գտնվող Յալա քաղաքում: Ոստիկանության գնդապետը հայտնել է, որ առնվազն՝ 4 պայթյուն է որոտացել: Նրա խոսքով՝ հարձակումը իսլամական զինյալների ձեռքի գործն է:


Պայթյուններից մեկը տեղի է ունեցել կահույքի խանութի մոտ, որից հետո հրդեհ է բռնկվել: Ռումբերից մեկը տեղակայված է եղել մոտոցիկլի տակ, իսկ մեկ ուրիշը` բանկոմատում:


Հաղորդվում է, որ Թայլանդում կիրակի խորհրդարանի վերին պալատի ընտրություններ են ընթանում: