Վրաերթ Թումանյան փողոցում. 3 տուժածները ԱՄՆ քաղաքացիներ են, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են. նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Խուզարկությամբ Mercedes-ի բեռնախցիկում հայտնաբերվել են 23 AS 001 համարանիշներ, իսկ ավտոմեքենայում 35-ամյա Աշոտ Գևորգյանի անվամբ անձնագիր, վարորդական իրավունքի վկայական:
Մեքենայի վարորդը տեղափոխվել է ոստիկանություն, իսկ ուղևորը՝ հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:












