ԱՄՆ-ն Ճապոնիայում ևս 2 նավ կտեղակայի՝ ԿԺԴՀ-ից պաշտպանվելու համար
Վաշինգթոնը որոշում է կայացրել Ճապոնիայում երկու հավելյալ էսկադրոնային ականակիր տեղակայել՝ զինված համակարգչային հետևող և ուղղորդող «Իջիս» համակարգով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ով պաշտոնական այցով Տոկիոյում է, ԱՄՆ-ն պատրաստվում է 2017 թվականին իրականացնել էսկադրոնային ականակիրների տեղափոխություն:
Նրա խոսքերով՝ այդ քայլի պատճառը Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի սրացումն է՝ կապված ԿԺԴՀ-ի ակտիվացման և հրթիռային արձակումների իրականացման հետ:
Այդկերպ՝ Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ ռազմական նավատորմը կունենա արդեն յոթ նավ՝ զինված հակահրթիռային պաշտպանության համակարգերով:










