ԱՄՆ-ում պողպատաձուլական ամենամեծ գործարանը դադարեցրել է աշխատանքը Մեծ լճերի սառցակալման պատճառով
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Հերի քաղաքում գտնվող ԱՄՆ–ի ամենախոշոր պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը՝ կապված անոմալ ցրտերի հետ, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն։
Աշխատանքի դադարեցման պատճառը Մեծ լճերի սառցակալումն է, որոնցով ձեռնարկություն էր բերվում երկաթաքարը:
Ինչպես նշվում է US Steel ընկերության հայտարարության մեջ, որին պատկանում է գործարանը, «Մեծ լճերում աննախադեպ սառցային իրավիճակի պատճառով» ժամանակավորապես կանգնեցվել են վառարանները և դադարեցվել է պողպատի արտադրությունը:










