Ապրիլի 7-ի առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում ֆլեշմոբ է անցկացվել (լուսանկարներ)

14:18 • 07.04.14

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Ակցիայի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել է մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ունի:


Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ: